211652_close_icon
views-count21046 դիտում article-date 18:48 07-09-2022

Ոստիկանությունն ու 61-ամյա տղամարդու հարազատները որոնում են նրան. տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել 1-02 կամ հարազատների տրամադրած հեռախոսահամարին

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ որոնվում է Երևան քաղաքի  Բուռնազյան փողոցի բնակիչ, 61-ամյա Բորիս Կարապետի Եղիազարյանը, ով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:30–ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 66 հասցեից և այլևս տուն չի վերադարձել:

Հագին եղել է սև-սպիտակ գծերով վերնաշապիկ, կապտավուն ջինս և եղել է սպիտակ հողաթափերով: Արտաքինով նվազ, կիսաճաղատ, ունի առողջական խնդիրներ՝ խոսելու հետ կապված: Գտնվում է  ոչ ադեկվատ վիճակում, ունի նաև հիշողության կորուստ:

Էրեբունու ոստիկանությունն ու Բ. Եղիազարյանի հարազատները խնդրում են տեղեկություն ունեցողներին զանգահարել 1-02  կամ մոտակա ոստիկանության տարածքային բաժին կամ նրա հարազատների տրամադրած՝ 098- 04-69-53 հեռախոսահամարին:
 

Նմանատիպ նյութեր