211652_close_icon
views-count7637 դիտում article-date 23:27 14-09-2022

Նիկոլը ռազմական դրություն չի հայտարարում, որ չդառնա գերագույն հրամանատար, և ասի՝ գեներալներն են մեղավոր․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Նիկոլը ռազմական դրություն չի հայտարարում, որ չդառնա գերագույն հրամանատար, տանի պարտության և ասի՝ գեներալներն են մեղավոր։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ռազմական դրություն չի հայտարարում, որովհետև այդ ժամանակ վարչապետը դառնում է գերագույն հրամանատար, պարտության քաղաքական պատասխանատու։ Ուզում է տանի պարտության՝ չունենալով որևէ պատասխանատվություն, ձեռքերը լվացած։ Պարտությունը կգցի գլխավոր շտաբի, հերթական գեներալի վրա ու կբռնի, կնստեցնի։ Այս պատերազմը պայմանավորված է Նիկոլի հետ, երկրորդ մասն է տարածաշրջանում հայկական հարցը վերջնական լուծելու համար։ 1 շաբաթ առաջ քննարկել էիք, որ պատերազմ է լինելու, երեխեքին ինչու՞ զորամասից չեք տեղափոխել պահեստային տեղեր։ ՀՕՊ-ը ինչու՞ չէիք տեղափոխել։ Սա էլ վերջին պատերազմը չի, եթե Նիկոլը մնա իշխանության»,- նշել է Աշոտյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր