15872 դիտում
14:51 14-09-2022
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին, Opel-ը վթարի է ենթարկվել, կա վիրավոր, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Գյումրու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուց դեպի «Շիրակ» օդանավակայան տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Գյումրու համայնքապետարանի բնակարանային կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ջանոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի ծառայողները։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+