211652_close_icon
views-count62119 դիտում article-date 19:44 03-07-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ «Շիրակ» գերեզմանատան մոտ ճակատ ճակատի բախվել են Toyota-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Շիրակի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ «Շիրակ» գերեզմանատան դիմաց, ճակատ ճակատի բախվել են 58-ամյա Կարեն Խառատյանի վարած Toyota մակնիշի և 31-ամյա Հակոբ Եգանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Խառատյանը, նրա ուղևորներ՝ 42-ամյա Արմեն Պողոսյանը, 32-ամյա Արմինե Մկրտումյանը և Mercedes-ի վարորդ Հ․ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեյ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր