24497 դիտում
12:50 01-11-2023
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. կցորդիչով «Mercedes» բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել Գյումրու փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը Գյումրի քաղաքի Բուլվարային 110 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ բժիշկներն ու Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն դասակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)