211652_close_icon
views-count29833 դիտում article-date 19:35 12-09-2022

Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդի ինքնության մասին հենց դեպքի վայրում օպերատիվ տեղեկություն ստացավ Արաբկիրի ոստիկանապետը. կարճ ժամանակում հայտնաբերվեց վարորդն ու նրա ռուսական համարանիշներով Toyota-ն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:30–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Նաիրի Զարյան փողոցի  72 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 15-ամյա Սարգիս Ա.-ին, 10-ամյա Ինեսա Հ.-ին, 19-ամյա Էլսիդա Հ.-ին:

Վրաերթից հետո վարորդը, նրանց թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Նույն օրը դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  խումբը՝ քննիչ  Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ վրաերթը կատարվել է Toyota Camry մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի կողմից: Ու արդեն ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը ու բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Բ.-ն, ինքնակամ ներկայանում է  քննչական բաժին:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Նմանատիպ նյութեր