53225 դիտում
11:26 04-03-2021
ՃՈ ավագ հետաքննիչի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետի ճիշտ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդն ու նրա ավտոմեքենան հայտնաբերվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների (բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ) ձեռնարկված հսկայածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մարտի 2-ին Գառնի գյուղում նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Սերոբ Մարտիրոսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։30-ի սահմաններում Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Ս. Մարտիրոսյանին, ապա նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղափոխվել էր «Գառնի» ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խումբը։
Ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հայկազ Համազարյանը՝ իր վարած ВАЗ 21120 մակնիշի ավտոմեքենայով։
Վերջինս բերման է ենթարկվում, որից հետո փաստերի ճնշման տակ խոստովանում է՝ որտեղ է թաքցրել ավտոմեքենան, որը ոստիկանները հայտնաբերում են Գողթ գյուղում։
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Մ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արաձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը, որից հետո վարորդը դիմում է փախուստի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1456 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)