211652_close_icon
views-count939 դիտում article-date 17:33 10-09-2022

Պահպանողական կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը Փաշինյանի հետ արտախորհրդարանականների հանդիպումներին

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է  մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։

Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով։

Նմանատիպ նյութեր