211652_close_icon

Անընդունելի է Թբիլիսիում հայ պատվիրակների մասնակցությունը Ուղղափառ երկրների համաժողովին. Պահպանողական կուսակցություն

views-count5507 դիտում article-date 20:15 21-06-2019
Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության: Կուսակցության հայտարարությունում ասվում է. «Վրաստանում կատարվողը բացառապես ռուսական իմպերիական սադրանքի փորձ է՝ տարածաշրջանում միջազգային հերթական լարվածության ֆոնին Հարավային Կովկասի քաղաքակրթության ուղին բռնած հանրապետություններում քաոս ստեղծելու նպատակով: Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին այն դեպքում, երբ Հայ եկեղեցին Օրթոդոքս եկեղեցուց անկախացվել էր Պապ թագավորի օրոք եւ ցայժմ հանդես եկել սեփական ինքնիշխանությամբ ու դավանաբանությամբ»:

Նմանատիպ նյութեր