211652_close_icon
views-count31898 դիտում article-date 19:34 09-09-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Rover-ը, 2 Opel, ВАЗ 21710-ն ու ВАЗ 2115-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00 -ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Rover, 2 Opel, ВАЗ 21710 և ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, մեկ հոգի էլ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագտրատյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչ  Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ռուստամ Աղաջանյանը:

Վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+