211652_close_icon
views-count43853 դիտում article-date 09:59 09-09-2022

Արտակարգ դեպք Երևանում գործող «Մաքուր երկաթ» գործարանում․ աշխատակիցը մոտ 6 մետր բարձրությունից ընկել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  ստացվել, որ Արցախի պողոտա 75 հասցեում գործող «Մաքուր երկաթ» գործարանի տարածքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ժամը 11։20-ին ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ 48-ամյա Կամո Մ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները  պարզել են, որ Կամո Մ․-ն նույն օրը՝ ժամը 10։00 սահմաններում, գտնվել է «Մարքուր երկաթ» գործարանում, որտեղ բազմահատակային վառարանի վրա աշխատանքներ կատարելիս, մոտ 5-6 մետր բարձրության վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ անզգույշ քայլ անելիս, կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Կամո Մ․ն աշխատում է նշված գործարանում որպես թրծող։

Իսկ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու նպատակով։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր