211652_close_icon
views-count16653 դիտում article-date 17:59 28-03-2015

44-ամյա Հայկն իր վարած ավտոբուսը կանգնեցրած ուղևորուհուն այլ ուղղությամբ է տարել և ցանկացել բռնաբարել

44-ամյա Հայկ Բայունցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն ամրակցված` ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքով երթևեկելիս կայանել է կանգնելու նշան անող Յուլիա Ալեքսանյանի մոտ, ով նստելով Հ.Բայունցի ավտոբուսը` որպես հասարակական տրանսպորտի միջոց, խնդրել է իրեն տանել Շենգավիթ թաղամաս, ինչին Հ. Բայունցը համաձայնել է: Վերջինս ավտոբուսը վարել է այլ ուղղությամբ` հաշվի չառնելով Յու. Ալեքսանյանի` իրեն բաց թողնելու խնդրանքը և նրան իր միջավայրից տեղափոխել այլ վայր`առանց նրա կամքը հաշվի առնելու: Հ. Բայունցը փորձել է Յու. Ալեքսանյանի կամքին համառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել. ոտքով հարվածել ու նրան մի կողմ է հրել: Հ. Բայունցն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով եւ 34-138 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր