211652_close_icon
views-count1635 դիտում article-date 15:05 07-09-2022

Եվրոպայում գազի գինն ընկել է մինչև 2350 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց

Չորեքշաբթի Եվրոպայում գազի բորսայական գներն ընկնում են մոտ 4 տոկոով եւ գտնվում են հազար խորանարդ մետրի դիմաց 2350 դոլարից մի փոքր ավելի բարձր մակարդակում, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Հոկտեմբերյան ֆյուչերսները (ըստ եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսի) բացել են աճուրդները խորանարդ մետրի դիմաց 2456.8 դոլար հազարի մակարդակում (+0.1 տոկոս) եւ աճուրդների առաջին ժամում մի փոքր աճել են: Սակայն ավելի ուշ գնանշումները սկսել են նվազել։ Գները գտնվում են շուրջ 2354.4 դոլարի (-4.1 տոկոս) մակարդակում։ Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ օրվա հաշվարկային գնի վրա՝ 2455.2 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։

Մարտի սկզբին Եվրոպայում գազի գները 4 օր անընդմեջ թարմացնում էին իրենց պատմական առավելագույն ցուցանիշները՝  ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախությունների պատճառով։ Հազար խորանարդ մետրի դիմաց գնային ռեկորդը՝ 3892 դոլար, գրանցվել էր մարտի 7-ին։

Նմանատիպ նյութեր