1802 դիտում
11:33 07-09-2022
Տեղի կունենա «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով առաջին ցուցասրահի բացումը ՀՊԹ-ում
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով. քարի դար» խորագրով ցուցասրահի պաշտոնական բացմամբ։
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ցուցանմուշներն ընդգրկում են մեզանից 1.8 միլիոն տարի առաջ պատրաստված քարե գործիքներից մինչև Ք.ա. 5-րդ հազարամյակի տարբեր ուշագրավ գտածոներ։ Ցուցադրությանը մասնավորապես ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես՝ թաղման ծեսում։
Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։
Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է Կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ։
Ցուցադրությունը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի, «Արմոս» կոշիկի ձեռնարկության, «Յունայթեդ Ստեյթս Օֆ Արմենիա» ազգային-հայրենասիրական հասարակական կազմակերպության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր
5857 դիտում
18:04 23-07-2021
Տերյանական օր չի լինի, իսկ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը կլինի օգոստոսի 1-ին. Oragir.news
5246 դիտում
22:08 18-02-2015
«Դար ապրիր, դար սովորիր». այն, ինչ մենք միշտ սխալ ենք բացում. ֆոտոշարք
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին