211652_close_icon
views-count1376 դիտում article-date 17:00 05-09-2022

Երևանը կհամալրվի 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով

Երեւանում տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան:

Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:

Բացի այդ, համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույն արդեն կայացել է, կա հաղթող: Հարկ է նշել, որ համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում:

Նմանատիպ նյութեր