211652_close_icon
views-count505 դիտում article-date 17:42 01-09-2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

 
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս։
 
Չէ՞ որ պետության ամուր հիմքը նախեւառաջ կիրթ, գիտելիքահենք հասարակությունն է։ Անվտանգ, ապահով առօրյայի գրավականը, վստահաբար, ճիշտ ժամանակին տրված և ճիշտ կիրառված գիտելիքն է։
 
Կարեւորելով այս փաստը՝ ԱԻՆ-ը բաց է կրթական բոլոր հաստատությունների հետ համագործակցության համար՝ դպրոցից մինչեւ բուհ կամ աշխատանքային շրջանակներ։
 
Վստահ եմ՝ միասին աշխատելով այս ուղղությամբ՝ կարող ենք մեր քաղաքացիներին ապահովել հնարավոր վտանգներից կամ դրանց առկայության դեպքում ճիշտ արձագանքելով՝ նվազեցնել հնարավոր հետեւանքները։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր