211652_close_icon
views-count2155 դիտում article-date 22:04 31-08-2022

Պաշտոնական Երևանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելյան հանդիպումը, ինչպես եւ կանխատեսում էի, Նիկոլի համար դառնում է Արցախից վերջնականապես հրաժարվելու հիմքը։ Կառավարության կայքում սեփական ժողովրդին ֆռացնելու նպատակով ոչ մի բան չասող հաղորդագրությունից հետո Շառլ Միշելը տարածեց իր ամփոփագիրը, որից մի պարբերություն ներկայացնում եմ ձեզ։

Փաստորեն, Ադրբեջանի պահանջը կատարվում է. կողմերը սկսում են «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստումը, իսկ ԱԳ նախարարները մեկ ամսվա ընթացքում պիտի հանդիպեն, որ աշխատեն տեքստի նախագծերի վրա։ Նշված պարբերության մեջ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերելու Արցախի հիմնախնդրին, այսինքն պաշտոնական Երեւանը բրախում է Արցախը, այն թողնելով Ռուսաստանի կամ բախտի հույսին կամ Ադրբեջանին՝ հոշոտելու։

Ի դեպ, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը։ Ամփոփելով՝ սա պետական դավաճանության հերթական արարն է»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր