211652_close_icon
views-count730 դիտում article-date 23:40 31-08-2022

Այս ամենն ինձ համար երազանք է․ Ուեսլի Ֆոֆանա

Պաշտպան Ուեսլի Ֆոֆանան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Լեսթերից» «Չելսի», հայտնում է Armsport.am-ը::

«Վերջին երկու օրերն ինձ համար շատ կարևոր էին, և ես շատ ուրախ եմ։ Այսօր առավոտյան մարզվել եմ թիմի հետ։ Այս ամենն ինձ համար երազանք է։ Ես շատ հուզված եմ։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ խաղալ «Չելսիում»՝ երկրպագուների և ակումբի համար։

Ես այստեղ եմ գավաթներ նվաճելու համար: Չեմպիոնների լիգա, Պրեմիեր լիգա, Անգլիայի գավաթ, լիգայի գավաթ, ամեն ինչ: Ես եկել եմ այստեղ հաղթելու համար։ Այս ակումբը ստեղծվել է գավաթներ վերցնելու համար, ուստի ես ցանկանում եմ շարունակել այս ավանդույթը»,- ասել է ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր