33692 դիտում
16:44 30-08-2022
Տևական ժամանակ է՝ Արաբկիր վարչական շրջանի Ջեյմս Բռայս 1 փողոցում ջրախողովակի վնասման պատճառով խմելու ջուրն անխնա հոսում ու ողողում է փողոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, Արաբկիր վարչական շրջանի Ջեյմս Բռայս 1 փողոցի բնակիչներն ահազանգում են SHAMSHYAN.com ու իրենց վրդովմունքն են հայտնում, որ Արաբկիրի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը չեն փորձում, վերջապես, վերացնել նշված փողոցն անխնա հոսող խմելու ջրի կորուստը։
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «20 օրից ավելի է, ջուրն անխնա հոսում է։ 20 օր է՝ ահազանգում ենք «Վեոլիա Ջուր» ու Արաբկիրի թաղապետարան, ասում են՝ խնդրին տեղյակ են, մի բան կանեն։ Բայց էդ մի բանը դեռ չենք տեսնում։ Վճարումները կանոնավոր կատարում ենք ու դրա դիմաց ցանկանում ենք ունենալ որակյալ սպասարկում։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում, որ աշխարհի շատ երկրներում ջրի խնդիրներ ունեն, մեզ մոտ ջուրը 20 օր անխնա հոսի, իսկ պատկան մարմինները ոչինչ չձեռնարկեն։ Այսօր նոր «Վեոլիա Ջրից» եկել են ու հիմա փորձում են խնդրին ժամանակավոր լուծում տան։ Բայց դա հարցի լուծում չէ։
Դե, թաղապետարանից ու քաղաքապատերանից էլ հույս չունենք։ Նրանք միայն սովոր են մեր զանգերն արձանագրեն ու վերջ։ Էլի գոհ ենք, որ գոնե «Վեոլիա Ջուրն» այսօր եկավ»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրախողովակները, որ վնասվել են, դեռ սովետական տարիներին անցկացված ջրագիծ է եղել, ու երկաթյա խողովակներն արդեն ժանգոտել են։ Իսկ այդ ջուրը սպասարկվում է ներքին սպառման համար, ու «Վեոլիա Ջուր»-ը կարող էր ոչ էլ գալ, քանի որ դրանով պետք է զբաղվեին բնակիչներն ու թաղապետարանը, սակայն «Վեոլիա Ջուր»-ը բարի կամք է դրսևորել ու այսօր եկել և օգնության ձեռք է մեկնում բնակիչներին։ Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նշված փողոցում կհանձնվի կապիտալ ջրագիծ, ինչից հետո բնակիչներն այլևս նման խնդրի առջև չեն կանգնի։ Նոր ջրագիծն արդեն անցկացվել է, մնում է՝ մրցույթը շահած ընկերությունը ջուրն ապահովի դեպի սեփական տներ, ու այլևս հարցը կհամարվի լուծված։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)