35691 դիտում
21:10 31-05-2022
Արտակարգ իրավիճակ Երևանում. խողովակաշարի վնասման պատճառով խմելու ջուրը երեկվանից անխնա հոսում ու ողողում է մի քանի կմ ճանապարհ. «Վեոլիա Ջուրն» էլ ուղտի ականջում քնած է. բնակիչները դիմում են քաղաքապետին ու թաղապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկվանից արտակարգ իրավիճակ է է ստեղծվել Երևանում: Նոր Արեշ թաղամասի 42 փողոցում ժամը 13:00–ից խմելու ջուրը անխնա հոսում է ու ողողում մի քանի կիլոմետր ճանապարհահատված:
Այսօր՝ մայիսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երեկվանից ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի օգուտ: Արդեն հոգնել ենք դրանց զանգելով՝ ոչ մի դրական առաջընթաց չկա:
Գիշերները անջատում են ջրերը, ժամը 1-ին արդեն թաղամասը հայտնվում է ջրազրկվածների գոտում: Բա երեկվանից ահազանգում ենք, հարգելի «Վեոլիա Ջուր», որ ջուրն անխնա հոսում ու կորում է, մի՞ թե այդ աստիճան քար սիրտ է ձեր մեջ դրած: Ողջ աշխարհը պայքարում է ջրային ռեսուրսների պահպանման համար, իսկ մեր մոտ «Վեոլիա Ջուրը» կարծես ուղտի ականջում քնած լինի, կամ էլ ջայլամի քաղաքականություն են վարում:
Միայն այսօր հարևաններով մի 120 անգամ զանգել ենք «Վեոլիա Ջուր», բայց ստանում ենք նույն քոփի փեսթ արած պատասխանը՝ տեղյակ ենք, մասնագետները կմոտենան, տեղյակ ենք խնդրին, իսկ երկեկոյան արդեն պատասխանում են՝ տեղյակ ենք, բայց այս ժամին աշխատանքային գրաֆիկն ավարտվել է:
Եթե այդպես եք աշխատում, ավելի լավ է ՀՀ կառավարությունը ձեր ծոծրակներից բռնի ու դուրս շպրտի ու փոխարենը կգա ավելի սրտացավ ու հոգատար կազմակերպություն և օպերատիվ կարձագանքի բնակիչներիս ահազանգերին: Էս ջրի կորստյան գումարները ումից է «Վեոլիա Ջուրը» ստանալու, երևի էլի գցեն սպառողի գրպանը:
Օգտվելով առիթից, ուզմում ենք նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի ուշադրությունը հրավիրել, որպեսզի գոնե իրենք միջոցներ ձեռնարկեն, որ «Վեոլիա Ջուրը» կատարի իր առջև դրված պարտականությունը: Էլ չենք ասում, որ ջուրն արդեն ողողել է 7 կմ հատված և կա վտանգ, որ վնասվելու է նաև ասֆալտը»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)