211652_close_icon
views-count2200 դիտում article-date 20:54 30-08-2022

Մբապեն անհանգստացած է այն լուրերից, որ Պոգբան ցանկանում իր վրա անեծք դնել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անհանգստացած է այն լուրերից, որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է նրա վրա անեծք դնել:
 
Տեղեկությունը, որ «Յուվենտուս» տեղափոխված Պոգբան նման խնդրանքով դիմել է շամանին, տարածվել է անցած շաբաթ: Ֆուտբոլիստի եղբայրը՝ Մատիան, Պոլին սպառնացել է հրապարակել այդ տեղեկությունը՝ հանցավոր խմբի անունով պահանջելով 13 մլն եվրո:
 
Ֆրանսիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի անդամներ զանգահարել են Մբապեին՝ իրավիճակը քննարկելու համար:
 
Ինքը՝ Պոգբան, ոչ միա անգամ կապ չի հաստատել Կիլիանի հետ, որպեսզի նրան պատմի իրավիճակի եղելությունը:
 
Մբապեն հետևում է իրադարձությունների զարգացմանը և կարող է միջոցներ ձեռնարկել, եթե լուրջ ապացույցներ հայտնվեն, որ Պոգբան իսկապես ցանկացել է նրա վրա անեծք դնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր