809 դիտում
17:44 24-08-2022
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են փաստաթղթերն Ազգային գեոպորտալին ինտեգրելու համար
Երկրատարածական նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջավոր փորձը հայաստանյան գործընկերներին ներկայացնելու նպատակով Կադաստրի կոմիտեի համակարգմամբ անցկացվել է երկօրյա աշխատաժողով կորեական «LX Korea» կորպորացիայի հայաստանյան աշխատանքային այցի շրջանակում։
Աշխատաժողովին մասնակցել են նաև Հայաստանի պետական գերատեչությունների ներկայացուցիչները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը ներկայացրել են «Տարածական պլանավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում» և«ՀՀ Քաղաքաշինական կադաստր» թեմաներով շնորհանդեսներ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական փաստաթղթերի կառուցվածքին և քաղաքաշինական կադաստրի միասնական համակարգի ստեղծմանը։
Ընդգծվել է, որ կոմիտեի համակարգմամբ ստեղծված ծրագրային փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի ներդրած Ազգային գեոպորտալ հարթակինինտեգրելու արդյունքում կդյուրանա տարածական պլանավորման փաստաթղթերի մշտադիտարկումը, կապահովվի թափանցիկություն, կստեղծվեն ներդումների համար առավել բարենպաստ տարածքների, ենթակառուցվածքների ու տեխնիկական պայմանների առաջադրման հասանելի պայմաններ։
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են նաև քաղաքաշինության ոլորտի իրավական մի խումբ փաստաթղթերն Ազգային գեոպորտալին ինտեգրելու համար կատարվող նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ