1101 դիտում
19:54 25-06-2015
Վահան Բաբայանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց ԼՂՀ-ն Բոլոնյան կրթական համակարգին ինտեգրելու հարցը
Հարգելի´ գործընկերներ,
Այսօր ես կցանկանամ խոսել չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի մասին, որը մարդու իրավունքների հիմնարար մաս է: Այսօր փաստ է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է Եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:
Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960 դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական որլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան՝ կուզենայի Ձեր ուշադրությունը սևեռել ԼՂՀ բնակիչների՝ միջազգային կրթություն ստանալու անհնարինության հարցին, որը լրջագույն խոչընդոտ է տվյալ չճանաչված պետության բնակչության համար, ինչպես նաև խտրականություն է նրանց հանդեպ: ԼՂՀ իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները բնակչության կրթական իրավունքի իրացման համար, սակայն ԼՂՀ տարածքից դուրս այդ մարդիկ հանդիպում են անլուծելի խնդիրների և խոչընդոտների:
Նշեմ, որ ԼՂՀ-ում 143.000 բնակչության առկայությամբ գործում են 219 դպրոց, 5 բարձրագույն ուսումնայական հաստատություն: Ամփոփելով խոսքս նշեմ, որ ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական կրթական բարձրագույն համակարգից և չեն օգտվում Բոլոնյան գոծընթացով երաշխավորված ծրագրերից:
UNESCO-ի կոնվենցիայի համաձայն մարդու կրթական իրավունքը UNESCO-ի հիմնարար դրույթներից է, և ես ակնկալում եմ ԵԽԽՎ-ի աջակցությունն այս հարցում: Անդրադառնալով չճանաչված պետություններում ապրող մարդկանց կրթական իրավունքին՝ առաջարկում եմ վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ այս հարցով:
Նմանատիպ նյութեր
8675 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
806 դիտում
17:44 24-08-2022
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են փաստաթղթերն Ազգային գեոպորտալին ինտեգրելու համար
987 դիտում
12:47 08-09-2014
Աշնանային նստաշրջանում քառյակը կրկին բարձրացրեց արտագաղթի և դեմոգրաֆիկ խնդիրների սրացող հարցը
Այս բաժնից
805 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել