26448 դիտում
22:22 19-08-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնափոխադրում իրականացնող Ford Transit-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ավանի հրջեջ-փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ պայքարել է կրակի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են Երևաի բնակիչ, 26-ամյա Ստեփան Սահակյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9729 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին