211652_close_icon
views-count26491 դիտում article-date 15:04 19-08-2022

Հրդեհ՝ Երևանի բարձրահարկ շենքում. պատճառը 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել, օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13  հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապզրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ նշված շենքի 9-րդ հարկի 34 բնակարանի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է պատշգամբում և խոհանոցում եղած կենցաղային իրեր։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր