211652_close_icon
views-count985 դիտում article-date 11:13 02-05-2026

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրի քաղաքի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում առաջացած հրդեհի հեևանքով այնտեղ գտնվող «Mercedes»-ը և գույքը վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանով 2Ա շենքի մոտ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչութան Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Շահինյանը և Արարատ Մկրտչյանը։

Հրշեջ-փրարարները մարել են ավտոտնակի ներսում առաջացած կրակը, սակայն այնտեղ գտնվող գույքը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վերածվել են մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Հրդեհի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի և ավտոտնակի սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր