211652_close_icon
views-count1816 դիտում article-date 20:05 01-05-2026

Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացու կողմից իրեն պատկանող «Vaz 2106»-ը զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել․ այն մարվել է տեղի ուժերով․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Ազատամարտիկներ 3-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկ Նուշիկ Վարդանյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը զոդման աշխատանքներ է կատարել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և այն մարվել է տեղի ուժերով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր