ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում օրինախախտ վարորդը օրը ցերեկով երթևեկում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչքան էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը ՀՀ նախկին Ճանապարհային ոստիկանության նման հայտնաբերի օրինախախտ վարորդներին և հորդորի, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է կան վարորդներ, ովքեր չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները՝ վտանգավոր իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է երեկ՝ ապրիլի 30-ին, Երևանում դեպի Սարալանջի փողոց տանող հատվածում սպիտակ գույնի ավտոմեքենան երթևեկում հանդիպակաց՝ վթարային լուրջ իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
Թե ինչու էր նշված ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները, հավանաբար պարզ կլինի այն ժամանակ, երբ Երևանի գնդի պարեկները կհայտնաբերեն օրինախախտին, ինչպես նաև կենթարկեն վարչական պատասխանատվության։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։