211652_close_icon
views-count665 դիտում article-date 22:24 17-08-2022

Հրամանատարական կազմի ջանքերով N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։

«Փառքի սրահի» բացման կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում զորամիավորման հրամանատարը մի շարք զինծառայողների հանձնել է գերատեսչական մեդալներ։




Նմանատիպ նյութեր