46530 դիտում
21:55 17-11-2017
Հերոս Նարեկ Գասպարյանի ծնողների ջանքերով «Օլիմպոս» դպրոցում բացվեց հերոս շրջանավարտներին նվիրված փառքի սրահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 17-ի առավոտյան Արցախ աշխարհի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության դեմ մարտնչելիս մահացու վիրավորում ստացավ և զոհվեց, 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից, 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը, սակայն նրա սխրանքի մասին հիշատակը կա և նրա ծառայակից ընկերների ու ընտանիքի անդամների հետ կապրի հավետ:
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրացավ Նարեկ Գասպարյանի մահվան 5-րդ ամիսը, որը Ն. Գասպարյանի ընտանիքի և ընկերների ջանքերով նշանավորվեց միջոցառումներով:
Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատանը գտնվող Ն. Գասպարյանի գերեզմանի առջև կատարվեց նրա հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը:
Խնկարկությունից հետո հերոսացած հայորդուն հարգանքի տուրք մատուցողների թափորը ուղևորվեց Ն. Գասպարյանի հարազատ՝ «Օլիմպոս» կրթահամալիր: Կրթահամալիրի դահլիճում տեղի ունեցավ կրթահամալիրի հերոսացած հայորդիներին նվիրված հուշ-ցերեկույթ:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին հերոսածին ծնողներ, ազատամարտիկներ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Նորք-Մարաշ վարչական շրջանի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Միջոցառման համերգային մասից հետո Ն. Գասպարյանի ծնողների և «Օլիմպոս» դպրոցի տնօրինության ջանքերով նորոգված և կահավորված սենյակներից մեկում բացվեց «Օլիմպոս» դպրոցի բոլոր հերոս շրջանավարտներին նվիրված փառքի սրահը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 263+
263+