2007 դիտում
11:21 17-08-2022
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը հորդորում է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտում կատարել
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։
Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։
Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։
ՀԳ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին' անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»,- նշել է Աբրահամյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը