Երբ ես իմ դեմ ագրեսիա եմ տեսնում, չեմ կարող հանգիստ մնալ. Անտոնիո Կոնտեն՝ Տուհելի հետ կոնֆլիկտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 2-րդ տուրի «Չելսի» - «Տոտենհեմ» լոնդոնյան դերբին աչքի ընկավ անհաշտ մրցակցությամբ ոչ միայն խաղադաշտում՝ 2:2, այլ նաև՝ դաշտի եզրին, որտեղ թիմերի երկու գլխավոր մարզիչները՝ Տոմաս Տուհելն ու Անտոնիա Կոնտեն երկու անգամ բախվեցին իրար և միայն անվտանգության ծառայողների միջամտության շնորհիվ բախումները չվերածվեցին ծեծկռտուքի:
Խաղից հետո Անտոնիո Կոնտեն տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանել է. «Կարծում եմ՝ հեռուստատեսությամբ բավականին ակնհայտ էր այն, ինչ տեղի ունեցավ։ Երբ ես իմ դեմ ագրեսիա եմ տեսնում, չեմ կարող հանգիստ մնալ։ Ես զայրացած եմ։
Մյուս կողմից՝ նման դրվագները ցույց են տալիս, թե որքան կարևոր են նման հանդիպումները»,- ասել է իտալացի մասնագետը: