Անտոնիո Կոնտեն՝ Դիեգո Կոստայի մասին. մեր համար կարևորը թիմն է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ակումբից հարձակվող Դիեգո Կոստայի հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը:
«Ցանկանում եմ իրավիճակը պարզաբանել մեկընդմիշտ: Դեռ հունվարին պարզ էր, որ ամռանը Կոստան հեռանալու է:
Այժմ մենք պետք է այլ խաղացողների շուրջ թիմ ստեղծենք, որոնք երկու չեմպիոնական տիտղոս են նվաճել: Մի խաղացողը նշանակություն չունի, ամենակարևորը՝ թիմն է», ասել է Կոնտեն: