211652_close_icon
views-count10653 դիտում article-date 18:56 14-08-2022

Եթե ուզում եք օգնել տուժածներին, բայց առաջին օգնություն ցուցաբերել չգիտեք, մի գնացեք. Լիկա Թումանյան

Խնդրանք բոլորին. եթե ուզում եք օգնել տուժածներին, բայց առաջին օգնություն ցուցաբերել չգիտեք, մի գնացեք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:

«Եթե չգիտեք, որ փլատակներից ոտք-ձեռքից բռնած մարդուն չի կարելի քառշ տալով հանել՝ մի գնացեք:

Եթե ծխակալած վայրում աշխատելու փորձ ու անվտանգության նորմ չգիտեք՝ մի գնացեք (օդը մոտակայքում կարող է թունավորման պատճառ դառնալ)

Մի ստեղծեք ավելորդ աղմուկ՝ փլատակներից ձայներ կարող են գալ, որ չեն լսվի ( աշխատող տեխնիկան նույնպես աղմուկ է):

Սա գրում եմ, քանի որ շատերը զանգել են 911 և ստացել պատասխան, որ կամավոր աջակցության կարիք կա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր