211652_close_icon
views-count78116 դիտում article-date 18:33 12-08-2022

Տեսախցիկը արձանագրել է՝ Արմավիր քաղաքում ինչպես է ГАЗ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ «յաշիկին«». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Վահան Խ.-ն իր վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 4/5 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Թադևոս Ա.-ի կողմից վարած Peugeot 306 մակնիշի  ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 33-ամյա Արտավազդ Ի-ին պատկանող Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Թադևոս Ա-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գայանե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի ավագ տեսուչ Նարեկ Գրիգորյանը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերտիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործորով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր