211652_close_icon
views-count1227 դիտում article-date 09:37 12-08-2022

Թրամփը հրաժարվում է պատասխանել Նյու Յորքի գլխավոր դատախազի հարցերին․ «Ամերիկայի ձայն»

Չորեքշաբթի օրը Trump Organization ընկերության ֆինանսական հաշվետվությունների հարցով դատաքննության շրջանակում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի հարցերին՝ վկայակոչելով իրեն չմեղադրելու իր սահմանադրական իրավունքը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփը, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և դուստրը՝ Իվանկա Թրամփը, փորձել էին խուսափել ցուցմունք տալուց Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հետաքննության շրջանակում այն մասին, թե արդյոք Թրամփի ընկերությունը չի ուռճացրել իրեն պատկանող գույքի արժեքը և թե արդյոք ավելի փոքր թվեր չի ներկայացրել իր ակտիվների մասին՝ հարկային արտոնություններ և շահութաբեր վարկեր ստանալու նպատակով։

Չնայած Սահմանադրության հինգերորդ փոփոխությանը, հարցերին չպատասխանելու Թրամփի որոշումը կարող է հետևանքներ ունենալ։ Եթե հետաքննությունը հասնի դատարան, երդվյալ ատենակալները կարող են հաշվի առնել նրա լռությունը։ Քաղաքական առումով դա ևս կարող է հետևաքներ ունենալ ու ազդել Թրամփի վարկանիշի վրա, քանի որ Թրամփը դիտարկվում է 2024 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու:

Նմանատիպ նյութեր