211652_close_icon
views-count60218 դիտում article-date 20:20 11-08-2022

Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մանկիշի 88 ՏQ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձան չհասած՝ «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա  հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավելի է, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի իրենց սպասարկվող վարչական տարածքում վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի կապիտալ վերանորոգված ճանապարհին գծանշումներ կատարեն:

Այսօր նույնպես ճանապարհային ոստիկանության ծառայողները ապահովում էին գծանշում կատարողների անվտանգությունը և այդ պահին Toyota-ն բախվել է ոստիկանական Toyota-ին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր