Խոշոր հրդեհ՝ Երևանի 2 շենքերի տանիքների կառուցատարրերում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարար վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութւան Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանը:
Տեղում ուժեղաված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահան Գյուլամիրյանը, Տիգրան Առաքելյանն ու Հապետ Խուդոյանը, ովքեր սահմանազատել ել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:
Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 50 և Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքերի տանիքներում:
Այրվել են տանիքների՝ մոտ 50 քմ կառուցատարրերը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի