27104 դիտում
16:50 16-10-2022
Խոշոր հրդեհ՝ Երևանի Սևանի փողոցում գործող սուրճի գործարանում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, հայտարարվել է ԲԻՍ-1, պարեկները սահմանազատել են տարածքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանի տարածքից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2, թիվ 3, թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև ավտոսանդուղք։
Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ սպայական գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատանքներ կատարել։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1։
Այս պահին հրդեհի տարածումը հրշեջների կողմից կանխվել է և շարունակվում են որոնողական աշխատանքները կրակի օջախներ հայտնաբերելու համար։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվոմ է նաև, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ, որ եթե մարդիկ տուժեն, տեղում բուժօգնություն ցուցաբերեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխեն հիվանդանոց։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+