211652_close_icon
views-count4045 դիտում article-date 23:47 06-08-2022

Պուտինը վախենում է, որ Էրդողանն ու Ալիևը կդավաճանեն իրեն. Թորոս Ալեքսանյան

Պուտինը վախենում է, որ Էրդողանն ու Ալիևը կդավաճանեն իրեն, Իսրայելի նոր վարչապետը նույնպես հակված չի աջակցելու Պուտինին (ի տարբերություն նախորդի), եթե բանակցությունների արդյունքում Էրդողանին չի հաջողվել փարատել Պուտինի կասկածները, ուրեմն Պուտինը ստիպված կլինի Հայաստանի ու Արցախի հաշվին Ադրբեջանին տրվող նվիրատվությունները դադարեցնել (գոնե ժամանակավորապես), սակայն այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Արցախում ևս մի բարձունք հանձնվել է իրենց, այսինքն այնուամենայնիվ Պուտինն ու Էրդողանը դեռ լավ բարեկամներ են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը:

«Մեծ հաշվով Ռուսաստանին, գոնե մի քանի օրորվ, հարկավոր է ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ, ու դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվեն ռուսական մի քանի խաղաղապահներ:

Ռուսները չնայած իրենց ունեցած թևավոր հրթիռների կեսից շատը արդեն իսկ օգտագործել են Ուկրաինայում, սակայն դրանց մնացած մասի 10 տոկոսն էլ հերիք է, որպեսզի Ադրբեջանի բոլոր նավթա և գազա հորատանքները ռմբակոծվեն ու շարքից դուրս գան, էլ չեմ ասում ադրբեջանական նավթա ու գազամուղների մասին:

Բանն այն է, որ միակ զենքը, որը կարող է փրկել Ռուսաստանին ուկրաինական պատերազմում խայտառակ պարտություն կրելուց, դա աշխարհին էներգետիկ շանտաժի ենթարկելն է, որը արդեն իսկ կիրառվում է ռուսների կողմից, դա է պատճառը, որ ադրբեջանական նավթն ու գազը նրանց կոկորդին է կանգնած, ու նրանք մեծ հաճույքով կզրկեին Ադրբեջանին նավթի ու գազի արտահանումից, սակայն կա մի բան, որը հարկավոր է հաշվի առնել՝ Պուտինը անմնացորդ կերպով նվիրված է հրեական իդեային ու երբեք չի գործի հրեական ֆորպոստ հանդիսացող Ադրբեջանի դեմ:

(Ի դեպ ռուսների կողմից կազմակերպված հացահատիկի համաշխարհային մասշտաբի շանտաժը կարծես թե գլուխ չի գալիս, Էրդողանը փաստորեն թույլ չտվեց Պուտինին, որ նա աշխարհին սովի առաջ կանգնեցնի, Էրդողանը ցանկանում է իր կշիռը մեծացնել արևմտյան աշխարհի աչքում, որպեսզի եկող տարի չսատկացնեն իրեն)»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր