211652_close_icon
views-count5092 դիտում article-date 19:45 05-08-2022

Ինչու են Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ.199 հիմնական դպրոցի աշակերտները արձակուրդային օրով եկել դպրոց


Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ.199 հիմնական դպրոցի 7-ի «գ» դասարանի աշակերտներն են՝ մեր հայրենիքի ներկան ու ապագան, որոնք իրենց հրաշալի դասղեկի՝ Ն.Մանուչարյանի, օգնությամբ 2021-2022թթ. ուստարվա ընթացքում գտել են կարևորագույն հարցի պատասխանը, այն է՝ դեն նետել այլևս ոչ պիտանի թուղթը՝ վնասելով բնությանը, թե կուտակել այն և տրամադրել վերամշակման՝ օգուտ բերելով բնությանն ու շրջակա միջավայրին:

Ամբողջ տարվա ընթացքում հավաքեցին, այսօր էլ միահամուռ այս արձակուրդային օրով եկան դպրոց, թափոնները հանձնեցին վերամշակող կազմակերպությանը, ստացած գումարն էլ տրամադրեցին իրենց դասարանի լուսավորոթյան ապահովմանը՝ փոխելով դասարանի լույսերը Led լուսավորությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր