211652_close_icon
views-count1043 դիտում article-date 23:28 04-08-2022

Կառլո Անչելոտի. «Ռեալը» կպայքարի վեց տիտղոսների համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է նոր մրցաշրջանում բոլոր տիտղոսները նվաճելու ցանկության մասին:
 
2022/23 մրցաշրջանում «Ռեալը» մասնակցելու է 6 մրցաշարի. Լա Լիգա, Իսպանիայի Գավաթ և Սուպերգավաթ, Չեմպիոնների գավաթ, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ և աշխարհի ակումբային առաջնություն:
 
«Սուպերգավաթից առաջ մեր վիճակը մի փոքր ավելի վատ է, քան՝ «Այնտրահտինը», որը մրցաշրջանը շուտ է սկսելու:
 
Բայց մենք միայն առաջ ենք նայում: Նախորդ մրցաշրջանի հաղթանակները մեզ վստահություն են ներշնչում, բայց մենք պետք է կենտրոնանանք առաջիկա խաղերի վրա:
 
Նոր մրցաշրջանում 6 տիտղոս կա և նրանցից յուրաքանչյուրի համար պայքարելու ենք», ասել է իտալացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր