Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի հավաքականի հետ և հաղթեց 2,5:1,5 հաշվով։
Արման Փաշիկյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը (2591):
Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Մանուել Պետրոսյանը (2610) պարտիաներն ավարտել էին ոչ ոքի։
Սա Հայաստանի հավաքականի երրորդ հաղթանակն էր մեկնարկային երեք մրցամարտերում: Երեք տուրից հետո 100 տոկոսոանոց արդյունք ունեն ևս 20 թիմ: