Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակը տարավ
Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակը տարավ
Բաթումիում ընթացող շախմատի 43-րդ Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մեր ընտրանին 4-րդ տուրում հաղթանակի հասավ Հունաստանի նկատմամբ` 3:1 հաշվով:
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Լևոն Արոնյանը, ով սևերով հաղթեց Հրիստոս Բանիկասին և Հայ Մարտիրոսյանը, ով սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Անտոնիոս Պավլիդիսից:
Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: