Շախմատի օլիմպիադա. Հայաստանի շախմատիստները տոնեցին երրորդ անընդմեջ հաղթանակը
Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները: Երրորդ տուրում մեր տղամարդկանց ընտրանին հաղթեց Թուրքիայի (2,5-1:5) իսկ կանանցը` Հունաստանի թիմերին (3,5:1,5):
Տղամարդկանց մրցամարտում հայկական թիմին հաղթանակ բերեց Հրանտ Մելքումյանը:
Այսօր ` չորրորդ տուրում, ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն համապատասխանաբար Հունաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ: