Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ և առաջատարներից մեկն է
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին:
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դևիդ Հաուելի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Գեւեյն Ջոնսի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթեց Լյուկ Մաքշեյնին։
5 տուրից հետո Հայաստանի հավաքականը հարյուր տոկոսանոց արդյունք ունի և Հնդկաստանի երկրորդ թիմի հետ կիսում է առաջին տեղը՝ 10-ական միավոր։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ, հաղթեց 3:1 հաշվով և 8 միավորով կիսում է 7-17-րդ տեղերը: