211652_close_icon
views-count1124 դիտում article-date 19:55 31-07-2022

Արցախի Նախագահն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման առումով, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում:

«Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ հետագա աշխատանքներում ևս, քանի որ բնակարանաշինությունն Արցախի առաջիկա տարիների առաջնահերթ խնդիրներից է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր