3555 դիտում
10:31 31-07-2022
«Հորինված մեղադրանքներ են». Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ ժանգոտ մետաղ հափշտակելու մեջ. News.am
Նախաքննական մարմինն Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին որոշում է կայացրել, ինչը, սակայն, դատարանը մերժել է՝ հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանն ասաց, որ նախաքննական մարմինը որոշել է առաջադրված մեղադրանքին ավելացնել եւս մեկ դրվագ՝ ՀՀ ՔՕ 256-րդ հոդվածը (վստահված գույքը հափշտակելը):
Սարգսյանը նշեց, որ խոսքը 17 միլիոն դրամի ժանգոտ մետաղ հափշտակելու մասին է, որը, ըստ փաստաբանի՝ ապօրինի մեղադրանք է։
Այն, որ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու հոդվածով, փաստաբանը որակես հորինված մեղադրանք.
«Արթուր Օհանյանի կողմից Անդրանիկ Փիլոյանին որպես կաշառք ոսկու ձուլակտոր տալու մասին է խոսքը։ Նա իբրեւ աշխատանքի ընդունվելու համար դա կաշառք է տվել։ Փիլոյանի առանձնատնից ձուլակտոր են առգրավել։ Սակայն այդ ձուլակտորը եւ իբրեւ կաշառք վերցրած ձուլակտորը բացարձակ այլ են։
Իրենց առգրավված փաստաթղթի վրա գրված է՝ 12.04.2021 թվականին «BAXI»-ի համար Հրանտին տվեցի 800 հազար դրամ։ Այդ «BAXI»-ն գնել է Հրաչը, որը Փիլոյանի օգնականն էր, փաստաթղթերը կան, գնել է էժան գներով ու խաբել է իր ղեկավարին։ Եվ դա որոշում են, թե դա կաշառք է։ Անհայտ անձի կողմից անհայտ աշխատանքի անցնելու համար կաշառք են տվել Փիլոյանին։ 1600 դոլարն այն գումարն է, որը տվել է Փիլոյանն իր օգնականին՝ «BAXI» գնելու համար։ Նա դա գնել է էժան գներով, նա խոստովանում է, որ խաբել է»։
Դատարանը հուլիսի 28-ին Անդրանիկ Փիլոյանի կալանավորման ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին որոշում է կայացրել, ինչը վրդովվեցրել է փաստաբան Սարգսյանին։
«Ես սա ասում եմ ոչ թե պաշտպան, այլ մարդ, որը պատերազմ է անցել Փիլոյանի հետ։ Ես իրեն դեռեւս Մարտակերտի կռիվներից եմ ճանաչում։ Նա անգամ 1 լիտր բենզինի կողքով էլ չի անցել։ Ասում եմ՝ պարոն Փիլոյան, բա որ հանկարծ գրավ առաջարկեն, ասում է՝ ուզում են 18 տարի թող դատեն, ես այդքան փող չունեմ, որ տամ ազատ արձակվեմ։ Թուրք սպանելու համար կարող էին Փիլոյանին դատապարտել. նա շատ թուրք է սպանել։ «Ազգային հերոսի» կոչումը զրոյացնում են, ասել, թե ժանգոտ երկաթ է գողացել…»։
Անդրադառնալով Փիլոյանին կալանքի տակ պահելու այն հիմքին, թե նա կարող է գործին խոչընդոտել, փաստաբանը պատմեց. «Երբ նրան մարտի 30-ին ձերբակալեցին եւ հաջորդ օրը կալանավորեցին, նա արձակուրդում էր գտնվում։ Ապրիլի 1-ին ինքը դիմում գրեց՝ իրեն պաշտոնից ազատելու համար։ Նա ասաց՝ վաղն ասելու են՝ նախարար է, կարող է գործի քննությանը խոչընդոտի, ազդեցություն ունենա»։
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։

Նմանատիպ նյութեր
1161 դիտում
12:26 02-12-2014
Նուրհան արքեպիսկոպոսը շրջանառության մեջ է դնում հորինված մեղադրանքներ. Մայր Աթոռի գերագույն խորհուրդ
3621 դիտում
14:40 11-08-2016
Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նորով. փաստաբան
Այս բաժնից
655 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
508 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
508 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել