211652_close_icon
views-count9286 դիտում article-date 14:07 12-12-2018

Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է, նա մեղադրվում է խոշոր չափերով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելու և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ. Tert.am

2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/12/armen-gevorgyan/2870730]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Այժմ մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով»,-ասաց Ալեքսանյանը: Նշենք, որ Արմեն Գևորգյանին դեռևս օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: Դատարանն այսօր քննում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քննությունը կշարունակվի վաղը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/12/armen-gevorgyan/2870730]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր