1239 դիտում
12:26 02-12-2014
Նուրհան արքեպիսկոպոսը շրջանառության մեջ է դնում հորինված մեղադրանքներ. Մայր Աթոռի գերագույն խորհուրդ
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:
Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Ս. Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը